Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանը պետք է ունենա հացի շտեմարան

Հայաստանը պետք է ունենա հացի շտեմարան

Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով օրենքում ամրագրել հացի արտադրության սանիտարական և ձեռնարկությունների շինարարական նորմերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ընկերակցության նախագահ Մելիտա Հակոբյանը:

 

«Ինչո՞ւ է մեզ համար հացի խնդիրը այսքան սուր. որովհետև շրջապատված ենք բարեկամ և ոչ բարեկամ հարևաններով»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը պետք է ունենա հացի շտեմարան՝ մի քանի տարվա պաշարով, բայց, հաշվի առնելով ներկայիս պայմանները, գոնե 6 ամսվա պահուստային ֆոնդ պետք է լինի: 

 

Հակոբյանի խոսքով` երբ համաշխարհային շուկայում հացի գները բարձրանում են, մեզ մոտ բարձրացումը կտրուկ է լինում, իսկ իջնելու մասին խոսք չկա, սակայն սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակում հացի գինն իրավունք չունի վայրիվերումների ենթարկվելու, հատկապես, որ թոշակները և աշխատավարձերը այսպիսին են: Ըստ նրա՝ հացի գինը բարձրանում է, իսկ քաշը՝ փոքրանում: 

 

Միաժամանակ նա նկատեց, որ մենք հաց ուտող ժողովուրդ ենք. եթե եվրոպական երկրները օրական օգտագործում են 100-150 գրամ հաց, հայերն օգտագործում են 300-500 գրամ և ավելի հաց:

 

Մ. Հակոբյանը նշեց, որ խանութներում վաճառվող հացի միայն 15%-ն է փաթեթավորված և մակնշված, մնացածն ուղղակի բաց դրված է, շատ դեպքերում գինն էլ չկա: 

 

Ընկերակցության մարքեթինգի և մոնիտորինգների բաժնի պետ Ֆրունզե Հայթյանի խոսքով՝ միջազգային շուկայում ցորենի թանկացումը չի կարող այստեղ չանդրադառնալ հացի գնի վրա: Նրա գնահատականով՝ առայժմ թանկացումը համահունչ է: Հայթյանը կանխատեսեց, որ առաջիկայում կրկին սպասվում է հացի` մինչև 10% թանկացում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ